slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոյում այսուհետ կկիրառվեն ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների պարզման նորագույն տեխնոլոգիաներ

Փորձաքննությունների ազգային բյուրոյում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի («Ռոստելեկոմ» Հայաստանի) աջակցության շնորհիվ ներդրվել է «PC Crash» համակարգչային ծրագիրը, ինչպես նաև ձեռք է բերվել ավտոմեքենաների արգելակման տվյալները հետազոտող «VZM 300» դեսելեռոմետր» ժամանակակից սարքը, որոնց շնորհիվ քրեական վարույթ իրականացնող մարմինների որոշումներով նշանակվող փորձաքննությունների շրջանակներում առաջին անգամ Հայաստանում սկսվել են կիրառվել միջազգային չափանիշներին համապատասխանող և Եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցում (ENFSI) լայն կիրառություն ունեցող ժամանակակից հետազոտական հնարավորություններ: «PC Crash» համակարգչային ծրագիրը, որը լայնորեն կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում, հնարավորություն կտա Հայաստանում արդի լուծումների միջոցով իրականացնել դատական փորձաքննություններ՝ ստանալով ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխանող հետազոտական մեթոդների կիրառմամբ գիտականորեն հիմնավորված արդյունք: Ծրագրի ներդրման նպատակն է տեխնոլոգիական և ծրագրային նորագույն լուծումներով բարձրացնել փորձաքննությունների արդյունքների ճշգրտության և օբյեկտիվության մակարդակը։ Համակարգչային ծրագիրը մաթեմատիկական մոդելավորման և 3D (ծավալային) պատկերների միջոցով թույլ է տալիս ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդող և պատահարի ընթացքում իրադրության զարգացման՝ վթարի մեխանիզմի վերաբերյալ, ինչն էականորեն բարձրացնում է իրականացվող փորձաքննությունների որակը և ստացվող արդյունքների հավաստիությունը: «PC Crash» համակարգչային ծրագրի շահագործման նպատակով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տվյալ բնագավառի հետազոտություններ իրականացնող բոլոր փորձագետներն անցել են համապատասխան վերապատրաստում Վիլնյուսի ավտոտեխնիկ-փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վալենտին Միտունյավիչուսի ղեկավարությամբ: 
Որդեգրած քաղաքականությանը համապատասխան փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակաբար բարելավելու է իր տեխնիկական և ծրագրային բազան՝ ներդնելով միջազգային պրակտիկայում ընդունված և արդյունավետ կիրառում ունեցող փորձագիտական նոր մեթոդներ ու մեթոդիկաներ՝ ապահովելով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան նորագույն մոտեցումների կիրառմամբ անկախ փորձաքննությունների իրականացումը։

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow